Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ

Մարտի 24-ին, 1882 թ. ծնվել է Ռոբերտ Կոխը

Մարտի 24-ին, 1882 թ. ծնվել է  Ռոբերտ Կոխը

1882 թ. մարտի 24-ին Ռոբերտ Կոխը Բեռլինի ֆիզիոլոգիական հանրության երեկոյան նիստի ժամանակ հանդես եկավ սենսացիոն հայտարարությամբ. իրեն հաջողվեց բացահայտել պալարախտ հարուցող բակտերիան: Այս հիվանդությունն այն ժամանակ ողջ Եվրոպայի համար՝ և ոչ միայն, անեծք էր.:

 

Կոխի հայտարարությունը համըդհանուր հիացմունքի լռություն առաջ բերեց: Բացահայտված բացիլները «Կոխի ցուպիկ» անվանվեցին: Չնայած այն բանին, որ գիտնականին չհաջողվեց  շիճուկ ստանալ, սակայն նրա հետազոտությունները հիվանդությունը հաղթելու համար ճանապարհ հարթեցին:

 

1905 թ. պալարախտի բուժմանը վերաբերող բացահայտման և հետազոտությունների համար Կոխը Նոբելյան մրցանակ ստացավ՝ ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում:

 

Մասնագիտական շրջաններում լավ հայտնի գերմանացի բժիշկ և մարէաբան Ռոբերտ Կոխը Բեռլինի Առողջապահության կայսրական վարչության լաբորատորիայի ղեկավարն էր: Պալարախտի ցուպիկից բացի նա բացահայտել է նաև սիբիրյան խոցի բացիլը և խոլերայի վիբրիոնը:

1993 թ. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պալարախտը ազգային աղետ հայտարարեց, իսկ մարտի 24-ը՝ Պալարախտի դեմ պայքարի միջազգային օր:

Սկզբնաղբյուր. calend.ru
Լուսանկարը. nakatim.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ